Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀՀ-ում խամաճիկային խունտայից ազատվելու նախադրյալներ դեռևս չեն նշմարվում

ՀՀ-ում խամաճիկային խունտայից ազատվելու նախադրյալներ դեռևս չեն նշմարվում
04.08.2023 | 14:42

Զարգացնելով Չերչիլի այն հանրահայտ միտքը, որ (http://www.irates.am/hy/1691131010) խամաճիկ և գաղութատիրական կառավարություն ստեղծելու համար պետք է անգրագետ մեծամասնություն և դավաճան փոքրամասնություն և դա պրոեկտելով Հայաստանյան իրականության մեջ, ուղղակի մի վատ, բացասական նրբերանգ է նկատվում։

Այն, որ շատ երկրներում հաջողվեց գունավոր հեղափոխությունը հաղթական ավարտի հասցնել, այնուամենայնիվ, որոշ երկրներում դա կարճ կյանք ունեցավ, չնայած էլի աղետների, տարածքային կորուստների գնով (Եգիպտոս, Վրաստան), բայց Հայաստանում խամաճիկային խունտայից ազատվելու նախադրյալներ դեռևս չեն նշմարվում:

Ավելին, արդեն հինգ և ավելի տարիներ խունտայախմբի պարագլխին դեռ հաջողվում է «խեղճ հարիֆի» դերի մեջ մտած կատարել այն, ինչը բխում է միմիայն թշնամի պետությունների գլոբալ շահերից։

Մնում է մտածել, որ մեզանում մեծամասնության անգրագիտության մակարդակն ուղղակի ահռելի չափերի է՝ դրան գումարած դավաճան փոքրամասնության ուղղակի ռեկորդային դավաճան լինելու գործոնը, որն ավելի քան ակներև է։

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4212

Մեկնաբանություններ